Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Սիմվոլիզմ

Սիմվոլիզմ
02.10.2026 | 20:07

Ադրբեջանցի զինվորը ներխուժում է Հայաստան, նրան դիմադրություն է ցույց տալիս հայ կին:
Յուրաքանչյուր իրավիճակ իր մեջ սիմվոլիզմ է պարունակում: Առանց այս դեպքի էլ, տպավորություն է, որ Հայաստանում տղամարդկությունը ոչնչացման եզրին է: Տղամարդիկ միմյանց են դանակահարում ամեն ապուշ պատճառով, կինն էլ դանակով իր տուն ներխուժած ազերուց է իր երեխաներին պաշտպանում:
Ու այս ամենը հանգիստ մեկնաբանվում է: Կարդաս՝ չկարդաս, մի բան ասես, թե լռես, արդեն չեմ կողմնորոշվում: Տղամարդու համար ամոթ է նույնիսկ նման իրավիճակի մասին ՖԲ-ում որևէ բան գրել, քննարկել, սա աննորմալ երևույթ է...
Տղամարդկության վերջին նշույլները կվերացնեն մեր երկրից, տղամարդու միսիան կմնա բացառապես վարկ փակելը, լափամանին մոտ տղամարդու ուշք ու միտքը պետական փող քերելը, հանուն դրա քծնելն ու ստորանալը, ընտրությունից ընտրություն նախկին ու ներկա բամբասելը...
Սա զուտ այս դեպքի մասին չէ, խորքային խնդիր ունենք: Մեր ապրելակերպի կանոններում կարծես գոյություն չունի պատվախնդրություն, արդարամտություն, ռուսի ասած՝ благородство-ն: Ազգը բարոյապես ու հոգեբանորեն ստերջրում՝ կռտում են, և նման սոցիումը որևէ մարտահրավերի դիմակայել չի կարող, նույնիսկ ամենաչնչին մարտահրավերներին...
Ահավասիկ՝ այս ամոթալի դեպքը:

Արա Արայան
Դիտվել է՝ 4887

Մեկնաբանություններ